Քաղաքացի Մերուժան Վահրամի Հարությունյանը, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 29․10․2025թ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Իջևանի համայանքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
Համաձայն՝ Իջևանի համայնքապետարանի Ֆինանսատնտեսական,հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրամադրված տեղեկատվության,ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկով հարկվող օբյեկտ համարվող ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից տրամադրված շենքերի և շինությունների հաշվառման և գնահատման տվյալների քննարկվող անշարժ գույքը՝ ք․Իջևան Գանինի փողոց,7-11, հանդիսանում է քաղաքացի Մերուժան Հարությունյանի սեփականությունը, ինչը ՀՀ Հարկային օրենսգրքով հանդիսանում է հարկվող օբյեկտ։
Գույքի համար վճարման ենթակա հարկը կազմում է 995․350 /Ինը հարյուր իննսունհինգ հազար երեք հարյուր հիսուն / ՀՀ դրամ, ինչը 2015-2025թթ ընկած ժամանակահատվածում չի վճարվել, որից ապառք՝ 768․196/Յոթ հարյուր վաթսունութ հազար հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ, նշված ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 227․154 /Երկու հարյուր քսանյոթ հազար հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամի չափով, ընդամենը՝ 995․350 /Ինը հարյուր իննսունհինգ հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ։
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ն մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 04․11․2025թ հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք 545939541 փոստ․ Անդորագիր / քաղաքացի Մերուժան Հարությունյանը։
Վերջինս չէր ներկայացել վարչական վարույթի լսումներին։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը․
ՀՀ Սահամադրության 46-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 225-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահամանված կարգով և չափով ՀՀ համայնքների բյուջե վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից։
ՀՀ Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն ․
1․Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները /այդ թվում օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները / անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները․
1/Ֆիզիկական անձինք՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ
2/ կազմակերպությունները՝ գույքի հաշվետու կիսամյակի՝ 1-ին կիսամյանկում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, 2-րդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքնչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ։
ՀՀ Հարկային օրենսգրքի 43-րդ հոդվածի համաձային.
1․Հարկային պարտավորություն է համարվում որևէ տեսակի հարկի և վճարի, ինչպես նաև օրենսգրքի և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքների դրույթները խախտելու համար հաշվարկված՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված տույժերի, տուգանքների, ինչպես նաև վնասի հատուցման գումարներ վճարելու՝ հարկ վճարողի պարտավորությունը։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն համայնքապետը օրենքով սահամանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձում։
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակատավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվոլով ՀՀ Սահանդրությամբ,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի,ՀՀ Հարկային օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1․Քաղաքացի Մերուժան Վահրամի Հարությունյանից հօգուտ Իջևան համայնքի բյուջե գանձել 995․350 /Ինը հարյուր իննսունհինգ հազար երեք հարյուր հիսուն / ՀՀ դրամ, որպես ք․ Իջևան ,Գանինի փողոց, 7-11 գույքի համար վճարման ենթակա անշաժ գույքի հարկի գումար, որից ապառք 768․196/ Յոթ հարյուր վաթսունութ հազար հարյուր իննսունյոթ / ՀՀ դրամ, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ 227 ․154 /Երկու հարյուր քսանյոթ հազար հարյուր հիսունչորս / ՀՀ դրամ։
2․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Իջևանի համայնքապետին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ծամկետում։
4․Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը։