Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.07027հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ թիվ 1786-Ն որոշման և Տավուշի մարզի Լուսաձոր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-034-0013-0024 ծածկագրով, բնակավայրերի նպատակային, այլ հողեր գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.07027հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 28.09.,2005թ թիվ 1786-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.11-034-0013-0024 ծածկագրով 0.07027հա մակերեսով հողամասը, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կատուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-034-0013-0024/, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 0․07027հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
3. Տավուշի մարզի Իջևան համայնքի, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․07027հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Լուսաձոր, 1-ին փողոց, 1/1 հողամաս:
4.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: