Համայնքի ղեկավարը նշում է, որ Իջևան քաղաքի ՈՒսանողական փողոցում գտնվող 120,0քմ մակերեսով հողամասը, պատգամավորների Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի 1995թ. մայիսի 18-ին կայացած նիստի թիվ 5 արձանագրությամբ, գրենական պիտույքների ֆիրմային խանութ կառուցելու նպատակով հատկացվել է քաղաքացի՝ Հրաչյա Սուրենի Արզումանյանին, որի նկատմամբ 03.04.2006թ. կատարվել է իրավունքների պետական գրանցում և տրվելէ թիվ 0091104 վարձակալության իրավունքի վկայական: Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի /սեղանամատյան թիվ 651, տրված՝ 27.06.2018թ. և սեղանամատյան թիվ 648, տրված՝ 27.06.2018թ/, քաղաքացիներ՝ Անահիտ Հրաչիկի Արզումանյանը և Դավիթ Հրաչյայի Արզումանյանը որպես ժառանգություն ձեռք են բերել Իջևան քաղաքի, Ուսանողական փողոցում գտնվող 120,0 քմ մակերեսով հողամասը, ուստի անհրաժեշտություն է առաջացել համայնքի և քաղաքացիների միջև կնքել հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի պայմանագիր՝ պետական գրանցում կատարելու նպատակով: Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի պահանջներով.
համայնքի ավագանին որոշում է
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը, քաղաքացիներ՝ Անահիտ Հրաչիկի Արզումանյանի, Դավիթ Հրաչյայի Արզումանյանի և Իջևան համայնքի միջև կնքել Իջևան քաղաքի ՈՒսանողական փողոցում գտնվող 120,0քմ մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի պայմանագիր, 76 /յոթանասունվեց/ տարի ժամկետով, 1800 /մեկ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամի չափով: