Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարին է դիմել <<Դան եղբայրներ>> ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Դանիելյանը, Իջևան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված և բնակավայրերի տարծքից մոտ 3.7կմ հարավ-արևմտյան հատվածի, Աղստև գետի ափամերձ տարածքի 0.98հա մակերեսով հողամասի /11-001-0244-0001 ծածկագրով հողամասի մաս/ վրա Սպիտակաջրի ավազակոպիճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման թույտվություն տալու և ընկերության հետ պայմանագիր կնքելու խնդրանքով: Ներկայացվել են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 21.01.2016թ <<Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրամադրման մասին>> N 06-Ա հրամանը, 21.01.2016թ նախարարության տրամադրված <<Օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹ-29/532 թույլտվությունը>> և N Լ-532 <<Լեռնահատկացման ակտը>> մինչև 21.01.2066թ, և ՍՊ ընկերության պետական ռեգիստրի վկայականն ու կանոնադրությունը: Նշված 0.98 հա մակերեսով ՀՀ կառավարության 06.10.2005թ N 2417-Ն որոշմամբ Իջևան համայնքին է փոխանցվել որպես համայնքային սեփականություն համարվող գյուղատնտեսական նպատակային նշանակության և այլ հողատեսքեր գործառնական նշանակության հողամաս: ՀՀ կառավարության 2006թ նոյեմբերի 30-ի N 1720-Ն որոշմամբ հաստատված Իջևան քաղաքի գլխավոր հատակագծում նույնպես հողամասը նշված է նույն նպատակային և գործառնական նշանակության հողամաս: Հետևաբար ՍՊ ընկերության հետ հողամասի վարձակալության պայմանագիր կնքելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել վերը նշված հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր կազմ, իսկ գործառնական նշանակությունը այլ հողատեսքերից՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի:
Հաշվի առնելուվ վերը նշվածը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ 29-րդ մասերի, ՀՀ կառավարության 12.04.2001թ N 286-Ն որոշման 44-րդ կետի ը/ ենթակետի, <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 〖14〗^3 հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2011թ N 1920-Ն որոշման 13 և 62 կետերի պահանջներով՝ ՀՀ վարչապետի 2009թ դեկտեմբերի 22-ի N 1064-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկելու համար, ու համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքային համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության նախագծին /գլխավոր հատակագիծ/. Իջևան քաղաքի վարչական սահմաններում ընդգրկված և բնակավայրերի տարծքից մոտ 3.7կմ հարավ-արևմտյան հատվածի, Աղստև գետի ափամերձ տարածքի համայնքային սեփականություն համարվող 0.98հա մակերեսով հողամասի /11-001-0244-0001 ծածկագրով հողամասի մաս/ նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր կազմ, իսկ գործառնական նշանակությունը այլ հողատեսքերից՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի կազմ՝ <<Դան եղբայրներ>> ՍՊ ընկերության հետ հողամասի վարձակալության պայմանագիր կնքելու նպատակով: |