Իջևանի համայնքապետարանին է դիմել «Մեր ապագան» կրթամշակութային, բարեգործական հիմնադրամի տնօրինությունը՝ «Ռուսական կենտրոն» հիմնադրելու նպատակով, Իջևանի Ա․ Մելիքբեկյան 4 հասցեում գտնվող Մշակույթի տան տարածքից 68,56 քմ անհատույց օգտագործման իրավունքով 10 տարով տրամադրելու խնդրանքով։
Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 1-ին մասի 21-րդ կետով․
Համայնքի ավագանին որոշում է․
1․Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ «Ռուսական կենտրոն» հիմնադրելու նպատակով, Իջևան քաղաքի Ա․ Մելիքբեկյան 4 հասցեում գտնվող Մշակույթի տան տարածքից 68,56 քմ անհատույց օգտագործման իրավունքով մեկ տարի ժամկետով տրամադրել «Մեր ապագան» կրթամշակութային, բարեգործական հիմնադրամին։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։