Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Հ․ Ղալումյան փողոցում կառուցապատման նպատակով առանձնացվել է 0․05459 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0047-0050/: Անհրաժեշտություն է առաջացել կառուցապատման նպատակով առանձնացված 0․05459 հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Հ․ Ղալումյան փողոցում, քաղաքաշինական նպատակով առանձնացնել 0․05459 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Հ․ Ղալումյան փողոցում քաղաքաշինական նպատակով առանձնացված 0․05459 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0047-0050/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Հ․ Ղալումյան փողոց, 2-րդ նրբ․ թիվ 29/1:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: