Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 հոկտեմբերի 2023 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 73 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.10352ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Դավիթ Վլադիմիրի Պետրոսյանը՝ ծնված 10.12.1957թ.,  որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի /ս/մ թիվ 4903, կազմված՝ 23.08.2023թ./ հիման վրա, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոց , թիվ 73 հասցեում  ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը, ըստ անհատական բնակելի տների տեխնիկական անձնագրի՝ կազմված 10.08.1983թ.,   կազմում է 0.0748հա /ծածկագիր 11-001-0151-0039/, ուստի դիմել է օրինական 0.0748հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.02872հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար հատկացված  օրինական 0.0748հա մակերեսով և 0.02872հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի, հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1965-1997թթ.  կառուցված 188.94քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 49.71քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 18.85քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 54.45քմ ներքին մակերեսով նկուղի, 1997թ. ինքնակամ կերպով կառուցված 37.6քմ ներքին  մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 28.33քմ ներքին  մակերեսով նկուղի բաց պատշգամբի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0151-0039/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 0.0748հա մակերեսով և 0.02872հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված  հողամասը և 188.94քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 49.71քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 18.85քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը, 54.45քմ ներքին մակերեսով նկուղը, 1997թ. ինքնակամ կերպով կառուցված 37.6քմ ներքին  մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 28.33քմ ներքին  մակերեսով նկուղի բաց պատշգամբը կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության   18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, թիվ 13 կետի, ա/  ենթակետի, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի և 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի  պահանջներով  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել Դավիթ Վլադիմիրի Պետրոսյանին պատկանող 11-001-0151-0039 ծածկագրով 0.10352հա մակերեսով հողամասի սահմանները՝ ըստ ներկայացված հատակագծի:

2.Վերականգնել քաղաքացի Դավիթ Վլադիմիրի Պետրոսյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 73 հասցեում գտնվող, օրինական 0.0748հա մակերեսով և 0.02872հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի, 1965-1997թթ.  կառուցված 188.94քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 49.71քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 18.85քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 54.45քմ ներքին մակերեսով նկուղի, 1997թ. ինքնակամ կերպով կառուցված 37.6քմ ներքին  մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 28.33քմ ներքին  մակերեսով նկուղի բաց պատշգամբի նկատմամբ  /ծածկագիր 11-001-0108-0014/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոց, թիվ 73  հասցեում գտնվող 0.10352հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-001-0151-0039/ կառուցված քմ  արտաքին մակերեսով  բնակելի տան շինությունը   գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում, սակայն օրինականացման համար գումար չի գանձվում;

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner