Ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.03.2020թ թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի ,,Իջևանի պատմաերկրագիտական թանգարան,, ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 06․05․2025թ․ թիվ 5 որոշումը և Հասմիկ Խեչյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հասմիկ Արսենի Խեչյանին /ծնված 10.10.1990թ / 2025թ մայիսի 07-ից նշանակել ,,Իջևանի պատմաերկրագիտական թանգարան,, ՀՈԱԿ-ի տնօրեն՝ համայնքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափով։