Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հունվարի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.17516ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ 11-021-0102-0016 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել Սիրանուշ Վարդանի Բեգինյանը և Գարիկ Հովիկի Բեգինյանը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում ժառանգության իրավունքով իրենց սեփականություն հանդիսացող բնակելի տան՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.17516հա, /ծածկագիր 11-021-0102-0016/, որի վրա առկա է 1965թ. կառուցված 272.8քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար փաստացի 0.17516հա հողամասի և 272.8քմ ներքին մակերեսով բնակելի տան  քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, և  ՀՀ կառավարության  29.12.2005թ.   թիվ  2387-Ն  որոշման պահանջներով պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացիներ Սիրանուշ Վարդանի Բեգինյանի և Գարիկ Հովիկի Բեգինյանի սեփականության իրավունքը՝ Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.17516 հա մակերեսով հողամասի և ընդհանուր՝ 272.8քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ  /ծածկագիր 11-021-0102-0016/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:

2. Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 11-021-0102-0016 ծածկագրով 0.17516հա մակերեսով հողամասին և բնակելի տանը  տալ հետևյալ  հասցեավորում. Տավուշի մարզ, Իջևան  համայնք, գ. Գանձաքար 31-րդ փողոց, 2-րդ փակուղի 2 բնակելի տուն:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner