Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 262
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 101
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N 101

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ԱՉԱՋՈՒՐ, 36-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0․15178ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 9-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ, ԹԻՎ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ 0․1ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարի են դիմել քաղաքացիներ Արտակ Քաջիկի Ալիխանյանը և Գայանե Միշայի Պողոսյանը /դիմում թիվ3354, 28․08․2025թ․/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Աչաջուր, 36-րդ փողոց, թիվ6/1 հասցեում գտնվող և իրենց պատկանող 0.15178հա մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /ծածկագիր 11-013-0122-0019/ և համայնքային սեփականություն հանդիսացող, գ․ Աչաջուր, 1-ին փողոց, 9-րդ փակուղի թիվ 11 հասցեում գտնվող, սահմանազատված, չկառուցապատված 0․1հա մակերեսով /ծածկագիր 11-013-0269-0032/ նույն նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելու խնդրանքով: Հողամասերի սեփականության իրավունքների փոխանակության միջոցով օտարումը կատարվում է հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով և  չի սահմանափակում  այլ անձանց իրավունքները, չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը, ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 71-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին ենթակետի և նույն հոդվածի 3-րդ կետի դրույթները, անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելու նպատակով:

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Աչաջուր, 36-րդ փողոց, թիվ6/1 հասցեում գտնվող և քաղաքացիներ Արտակ Քաջիկի Ալիխանյանին և Գայանե Միշայի Պողոսյանին պատկանող 0.15178հա մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /ծածկագիր 11-013-0122-0019/ և համայնքային սեփականություն հանդիսացող, գ․ Աչաջուր, 1-ին փողոց, 9-րդ փակուղի թիվ11 հասցեում գտնվող, սահմանազատված, չկառուցապատված 0.1հա մակերեսով /ծածկագիր 11-013-0269-0032/ նույն նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները փոխանակության միջոցով օտարելուն:


Կողմ -15

ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԱՐԶՊԵՏ

ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԻՐԱԲՅԱՆ ԱՆՆԱ

ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner