Տավուշի մարզ, Իջևան համայնք, Կիրանց բնակավայրում կառուցվող տիպային /մոդուլային/ դպրոցի համար խաղահրապարակ կառուցելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, 11-039-0015-0004 ծածկագրով, հատուկ պահպանվող նպատակային նշանակության պատմամշակույթային գործառնական նշանակության հողամասից առանձնացնել 0.07հա մակերեսով տարածք և փոխել հողամասի նպատակային նշանակությունը, դասելով բնակավայրերի նպատակային հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:
Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հանդիսացող հատուկ պահպանվող նպատակային նշանակության պատմամշակույթային գործառնական նշանակության 0.07 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը: |