Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 դեկտեմբերի 2024 թ.

07.11.2024Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 2306 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07․11.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2306 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

 1․  07․11.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2306  որոշումը կարդալ. 

,,

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.05056ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Համայնքի ղեկավարին են դիմել Նունե Ալբերտի Մարությանը՝ ծնված 07.09.1978թ.և Կարինե Ալբերտի Մարությանը՝ ծնված 12.08.1973թ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում ձեռք են բերել բնակելի տուն իր հողամասով,որի վրա առկա է 1972-1990թ.թ. կառուցված բնակելի տուն և դիմել են հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ քաղվածքի կազմում է 0.12հա, /ծածկագիր 11-021-0125-0008/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.05056հա, որի վրա առկա է ընդհանուր 202.6քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել են մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական և սահմանազատված, չկառուցապատված հողամասի և ընդհանուր 202.6քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, պահանջներով.

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1. Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ Նունե Ալբերտի Մարությանին և Կարինե Ալբերտի Մարությանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.05056հա մակերեսով և 11-021-0125-0008 ծածկագրով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2 Վերականգնել քաղաքացիներ Նունե Ալբերտի Մարությանի և Կարինե Ալբերտի Մարությանի սեփականության իրավունքը՝ Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.05056հա մակերեսով հողամասի և ընդհանուր 202.6քմ ներքին մակերեսով բնակելի տան և ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-021-0125-0008/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3. Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.05056հա հողամասին և 202.6քմ ներքին մակերեսով բնակելի տանը տալ հետևյալ հասցեն Տավուշի մարզ Իջևան,Գանձաքար 34-րդ  փողոց 18 բնակելի տուն:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner