Տավուշի մարզի Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0․84122 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 1045-Ն որոշման և Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-009-0399-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0․84122 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի դրույթներով .
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-009-0399-0001/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0.84122 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: