Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 հուլիսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԲԵՐՔԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 3/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.09929ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի 2-րդ փողոց 3/1 հասցեում  գտնվող, Տիգրան Արթուրիկի Մադաթյանին սեփականության իրավունքով պատկանող 0.09929հա մակերեսով հողամասը , համաձայն թիվ 12072024-11-0058 վկայականի  համարվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս: ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ  վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 21.04.2025թ. տրվել է ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-020-0002-0029 ծածկագրով 0.09929հա մակերեսով հողամասը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր  բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-131 դրական եզրակացությունը: Հողամասը չի խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չի   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ: Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. թիվ 1064-Ա արաշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-131 դրական եզրակացությունը, Իջևան համայնքի ավագանու  30.05.2025թ. թիվ 6 նիստի թիվ 75 որոշումը:

Ղեկավարվելով  ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների   որոշումների, 16.12.2021թ.  ,,ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի  մարզ,  Իջևան  համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող և սեփականության իրավունքով Տիգրան Արթուրիկի Մադաթյանին պատկանող 0.09929հա   մակերեսով և 11-020-0002-0029 ծածկագրով հողամասը  հանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կազմից և դասել բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գրծառնական նշանակության հողերի շարքին:

2. Թիվ 12072024-11-0058 վկայականի շինությունների բնութագիրը կետի 2-րդ ենթակետի 195.5քմ մակերեսով պահեստը փոխադրել տնտեսական շինության:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner