Համայնքի ղեկավարը նշում է, որ անհրաժեշտություն է առաջացել «Տավուշի մարզի Գանձաքար Ջուր» ՀՈԱԿ-ի գործունեություն դադարեցնելու և «Իջևանի Կոմունալ Ծառայություն» հիմնարկի հաստիքացուցակում կատարել փոփոխություն։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հեդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է.
Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը` «Տավուշի մարզի Գանձաքար Ջուր» ՀՈԱԿ-ի գործունեություն դադարեցնելու և «Իջևանի Կոմունալ Ծառայություն» հիմնարկի հաստիքացուցակում կատարել փոփոխություն։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից: |