Համայնքի ղեկավարին է դիմել Իջևան քաղաքի Երևանյան փողոցի, 4-րդ նրբանցք, թիվ 60 հասցեում գտնվող հողամասի սեփականատեր՝ Գայանե Հարությունի Մարգարյանը, իրեն պատկանող, օրինական 2785,0քմ մակերեսով հողամասում /վկայական թիվ 14022019-11-0017, ծածկագիր 11-001-0211-0037/ 2020թ. ինքնակամ կառուցված 77,35քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:
Ինքնակամ կերպով կառուցված 77,35քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. 912-Ն որոշման թիվ 13 կետի, ա/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ
1.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Երևանյան փողոցի, 4-րդ նրբանցք, թիվ 60 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացի՝ Գայանե Հարությունի Մարգարյանին պատկանող 2785,0քմ մակերեսով հողամասում /վկայական թիվ 14022019-11-0017, ծածկագիր 11-001-0211-0037/ ինքնակամ կերպով կառուցված 77,35քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, որի ներքին մակերեսը կազմումէ 70,15քմ:
2.Հաշվի առնելով, որ ՀՀկառավարության 17.04.2003թ. թիվ 470-Ն որոշմամբ, Իջևան քաղաքի Երևանյան փողոցի, 4-րդ նրբանցք, թիվ 60 հասցեում գտնվող, 2785,0քմ մակերեսով հողամասում /վկայականթիվ 14022019-11-0017, ծածկագիր 11-001-0211-0037/, քաղաքացի՝ Գայանե Հարությունի Մարգարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 10-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացի՝ Գայանե Հարությունի Մարգարյանին Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 1300 ՀՀ դրամ վճարի չափով՝ 77,35քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության դիմաց՝ 100555 /մեկ հարյուր հազար հինգ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամ:
Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը: