Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 սեպտեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՅԳԵՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.07798 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել Արտյոմ Հրաչի Օհանյանը՝ ծնված 29/12/1970թ.և Ռուբեն Գալեչյանը՝ ծնված 26/10/1969թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով /ժառանգության վկայագիր 4520,4521, տրված 02.07.2024թ./ և դիմել են հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը, ըստ  քաղվածքի կազմում է 0.12հա ծածկագիր 11-009-0051-0007/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.07798հա, որի վրա առկա է  կառուցված 216,24քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար փաստացի 0.07798հա մակերեսով հողամասի և 216,24քմ ներքին մակերեսով բնակելի տան  քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի,  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան  համայնքի  Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով քաղաքացիներ Արտյոմ Հրաչի Օհանյանին 1/4 և Ռուբեն Գալեչյանին 1/4 բաժնեմասով պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.07798հա մակերեսով և 11-009-0051-0007 ծածկագրով հողամասի  սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2.Վերականգնել քաղաքացիներ Արտյոմ Հրաչի Օհանյանի 1/4 բաժնեմասով և Ռուբեն Գալեչյանի 1/4 բաժնեմասով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.07798ա մակերեսով հողամասի և 216,24քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ  /ծածկագիր 11-009-0051-0007/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3.Տավուշի մարզի Իջևան  համայնքի  Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ Արտյոմ Հրաչի Օհանյանին և Ռուբեն Գալեչյանին պատկանող 0.07798հա մակերեսով և 11-009-0051-0007 ծածկագրով բնակելի տանը տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ Իջևան  համայնք  գյուղ  Այգեհովիտ 1-ին փողոց 68 բնակելի տուն:

բնակելի տուն:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner