Անհրաժեշտություն է առաջացել Իջևան համայնքի բնակավայրերում մեկ նրբանցք և երկու փակուղի գրանցել և անվանակոչել:
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ հավանություն, Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում նոր գրանցված նրբանցքին տալ հետևյալ անվանումները. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ.Լուսաձոր 5-րդ փողոց 1-ին նրբանցք:
2.Տալ հավանություն, Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում նոր գրանցված փակուղուն տալ հետևյալ անվանումները. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Սարիգյուղ 1-ին փողոց 5-րդ փակուղի:
3.Տալ հավանություն, Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրում նոր գրանցված փակուղուն տալ հետևյալ անվանումները. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Այգեհովիտ 42-րդ փողոց 3-րդ փակուղի: |