ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ առաջարկություն է ներկայացվել Իջևանի քաղաքապետարան, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող Անկախության փողոցի թիվ1/46 հասցեում գտնվող անշարժ գույքի պատկերասրահի շենքի 1-ին հարկը ձեղնահարկը տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
Իջևանի քաղաքապետը Իջևան համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել վերոհիշյալ առաջարկությունը և առաջարկել, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող Անկախության փողոցի թիվ 1/46 հասցեում գտնվող անշարժ գույքի պատկերասրահի շենքի 477.5քմ մակերեսով 1-ին հարկը և 495,4 քմմակերեսով ձեղնահարկը անհատուց մշտական օգտագործման իրավուքով տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
Իջևան համայնքի ավագանին քննարկելով վերը նշվածը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ պահանջներով՝
Իջևան համայնքի ավագանին որոշում է.
Տալ հավանություն Իջևանի քաղաքապետի առաջարկությանը՝ Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող Անկախության փողոցի թիվ1/46 հասցեում գտնվող անշարժ գույքի պատկերասրահի շենքի 477.5քմ մակերեսով 1-ին հարկը և 495,4քմ մակերեսով ձեղնահարկը անհատուց մշտական օգտագործման իրավուքով տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: