Համայնքի ղեկավարին են դիմել Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի բնակիչ` զոհված զինծառայող Էդվարդ Գագիկի Դովլաթբեկյանի ընտանիքը /դիմում թիվ0833, 13.03.2025թ./, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձանց, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս, որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար, սեփականության իրավունքով անհատույց հողամաս տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գանձաքար, 44-րդ փողոց թիվ 18 հասցեում գտնվող 0.1 հա հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել զոհված զինծառայող Էդվարդ Գագիկի Դովլաթբեկյանի չորս շնչից բաղկացած ընտանիքին՝ Մարինա Յուրայի Գիվարգիզովային, Գրիգոր Էդվարդի Դովլաթբեկյանին, Դավիթ Էդվարդի Դովլաթբեկյանին, Լիլիթ Էդվարդի Դովլաթբեկյանին: |