Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. Համայնքի ավագանին որոշում է Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը․
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին
- Իջևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի համար 8 հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
- Տավուշի մարզ, Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 3.01 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին
- Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Լուսաձոր, հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 4.1 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.27921 հա մակերեսով հողամասի /կադաստրային ծածկագիր 11-001-0249-0041/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրում գտնվող 0․3հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին։
|