Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Իջևան համայնքի բնակիչ Աշոտ Վիկտորի Մարկոսյանը, որ Իջևան քաղաքի վարչական սահմաններում ժառանգության իրավունքով ձեռք է բերել բնակելի տուն իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր գր/մ 3090, 08․10․2007թ․/: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.06073հա, /որի վրա առկա է 1960թ․ կառուցված՝ 173․83քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել էհիմքերի վերականգնման /ծածկագիր 11-001-0152-0054/խնդրանքով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.06073հա մակերեսով հողամասի և 173․83քմ մակերեսով բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել Աշոտ Վիկտորի Մարկոսյանի սեփականության իրավունքը, Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոց 31 հասցեում գտնվող 0.06073հա մակերեսով հողամասի և 173․83քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ, ըստ հաստատված հատակագծի /ծածկագիր 11-001-0152-0054/:
2. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք Իջևան Մյասնիկյան փողոց հասցեում գտնվող /ծածկագիր 11-001-0152-0054/ հողամասին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք Իջևան Մյասնիկյան փողոց 31 բնակելի տուն:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: