Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 մայիսի 2023 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 26/17 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.0046ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐՔԻՆ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ջուլիետա Գրիգորի Մխիթարյանը,  որ Իջևան քաղաքի, Անկախության փողոցի թիվ 26/17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով  իրեն պատկանող 0.0046հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում /վկայական թիվ 1644351, ծածկագիր 11-001-0117-0019/ 2008թ. բնակելի տանը կից ինքնակամ կառուցվել է 9.96քմ արտաքի մակերեսով շինություններ, որից  բնակելի տան բաց պատշգամբ՝ 6.5քմ ներքին մակերեսով և 3.3քմ ներքին մակերեսով, կատարվել են բնակելի տան 1-ին հարկում 2/երկու/ հատ պատուհանի բացվածք ներքին ձևափոխություններ, որը հաշվառվել է 25.05.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023G2A7XR, ուստի դիմել են ինքնակամ կատարված 9.96քմ արտաքին մակերեսով շինությունների և ներքին ձևափոխությունների իրավական կարգավիճակի որոշման   խնդրանքով: Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով  ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման  թիվ 18 կետի դ/ ենթակետի, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի    պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի մարզի, Իջևան քաղաքի, Անկախության փողոցի թիվ 26/17 հասցեում  գտնվող,  սեփականության իրավունքով  քաղաքացի Ջուլիետա Գրիգորի Մխիթարյանին պատկանող 0.0046հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում /վկայական թիվ 1644351, ծածկագիր 11-001-0117-0019/ ինքնակամ կառուցված 9.96քմ արտաքի մակերեսով շինություններ, որից  բնակելի տան բաց պատշգամբ՝ 6.5քմ ներքին մակերեսով և 3.3քմ ներքին մակերեսով, 2/երկու/ հատ պատուհանի բացվածք ներքին ձևափոխությունները ճանաչել օրինական, որպես քաղաքացի Ջուլիետա Գրիգորի Մխիթարյանի սեփականություն:

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Իջևան  քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 21 հասցեում  գտնվող անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացի Ջուլիետա Գրիգորի Մխիթարյանին Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել ինքնակամ  կառուցված 9.96քմ արտաքին մակերեսով շինության համար՝ 1քմ 1969ՀՀ դրամ՝  9.96քմ արտաքին մակերեսով շինության դիմաց՝ 19612 /տասնինը հազար վեց հարյուր տասներկու/ ՀՀ դրամ,  2/երկու/ հատ պատուհանի բացվածք ներքին ձևափոխությունների  դիմաց՝  1/մեկ/ հատ ձևափոխությունը՝ 1969/մեկ հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 3938 /երեք  հազար ինը հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner