Անհրաժեշտություն է առաջացել 08.07.2025թ. համայնքի ղեկավար թիվ 838 որոշման մեջ կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Իջևան համայնքի ղեկավարի 08.07.2025թ. թիվ 838 որոշումը կարդալ.
<<ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԽԱՇԹԱՌԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.05985ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ /ԾԱԾԿԱԳԻՐ 11-035-0067-0005/ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Զինա Արշակի Քամալյանը, ծնված՝ 27․08․1938թ․, Նարինե Գարուշի Արամյանը, ծնված՝ 24․․03․1963թ․, Արմինե Գարուշի Արամյանը, ծնված՝ 26․09․1966թ և Աննա Գարուշի Արամյանը, ծնված՝ 31․01․1973թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում ժառանգության իրավունքով ձեռք են բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Ըստ Խաշթառակ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի հողամասի մակերեսը կազմում է 0.04հա, բնակելի տան չափագրումից պարզվել է, որ հողամասի /ծածկագիր 11-035-0067-0005/ փաստացի մակերեսը կազմում է 0.05985հա, որի վրա առկա է 1935-0985թ․թ. կառուցված 55,6քմ մակերեսով բնակելի տուն: Ուստի դիմել է փաստացի 0.05985հա, հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 55․6քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-035-0067-0005/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 0.04հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.01985հա մակերեսով հողամասը և 55․6քմ ներքին մակերեսով բնակելի տունը, կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ Վերականգնել քաղաքացիներ Զինա Արշակի Քամալյանի, Նարինե Գարուշի Արամյանի, Արմինե Գարուշի Արամյանի և Աննա Գարուշի Արամյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող օրինական 0.04հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.01985հա մակերեսով հողամասի 55․6քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-035-0067-0005/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2. Քաղաքացիներ Զինա Արշակի Քամալյանին, Նարինե Գարուշի Արամյանին, Արմինե Գարուշի Արամյանին և Աննա Գարուշի Արամյանին պատկանող 0.05985հա մակերես հողամասով /ծածկագիր 11-035-0067-0005/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Խաշթառակ 19-րդ փողոց, 1-ին նրբանցք 2 բնակելի տուն:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :>>