Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 դեկտեմբերի 2024 թ.

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 38․4923 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի  Իջևան  համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 38․4923հա մակերեսով հողամաս:  ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի տարածքային զարգացման հատակագծի, հողամասը  հանդիսանում է պետական սեփականության, 11-034-0133-0001 ծածկագրով  գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական  նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել հողամասի նկատմամբ կատարել  սեփականության իրավունքի պետական գրանցում:

Հաշվի  առնելով  վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1. Տավուշի մարզի  Իջևան  համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում՝ գյուղատնտեսական նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-034-0133-0001/, գյուղատնտեսական գործունեության  նպատակով առանձնացնել 38․4923 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner