Տավուշի մարզի Իջևան համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 38․4923հա մակերեսով հողամաս: ՀՀ Տավուշի մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի տարածքային զարգացման հատակագծի, հողամասը հանդիսանում է պետական սեփականության, 11-034-0133-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում՝ գյուղատնտեսական նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-034-0133-0001/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 38․4923 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: