Համայնքի ղեկավարը նշում է, որ Իջևան համայնքի Դիտավան գյուղի վարչական ղեկավարն առաջարկություն է ներկայացրել, որ << Խմհատ >> կոչվող հանդամասի դաշտամիջյան ճանապարհում տեղադրված պողպատյա 5,5 մետր երկարությամբ, 530 մմ տրամագծով, 5,0 մմ հաստությամբ 2 հատ չշահագործվող ջրատար խողովակները թույլատրել օգտագործել Դիտավան բնակավայրի ոռոգման համակարգի վերակառուցման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ջրբաժան հանգույցներ կառուցելու նպատակով:
Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի 21-րդ կետով.
Համայնքի ավագանին որոշում է․
1. Դիտավան բնակավայրի վարչական տարածքում «Խմհատ» կոչվող հանդամասի դաշտամիջյան ճանապարհում տեղադրված պողպատյա 5,5 մետր երկարությամբ, 530 մմ տրամագծով, 5,0 մմ հաստությամբ 2 հատ չշահագործվող ջրատար խողովակները թույլատրել օգտագործել Դիտավան բնակավայրի ոռոգման համակարգի վերակառուցման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ջրբաժան հանգույցներ կառուցելու նպատակով: