02.10.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2036 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
02.10.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2036 որոշումը կարդալ.
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ՎԱԶԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.10523ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ , ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ալեքսան Արամի Մեհրաբյանը՝ ծնված 26/09/1965թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել կիսակառույց բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Վազաշեն բնակավայրի 19.03.1991թ. թիվ որոշման կազմում է 0.12հա /ծածկագիր 11-059-0001-0020/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.10523հա, ուստի դիմել է հողամասի 1990թ. կառուցված 141.7քմ ներքին մակերեսով կիսակառույց բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-059-0001-0020/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.10523հա մակերեսով հողամասը և 141.7քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չի և չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով հողային օրենսգրքի թիվ 43 հոդվածի և 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշուման և ՀՀ կառավարության 912-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել քաղաքացի Ալեքսան Արամի Մեհրաբյանի սեփականության իրավունքը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0.10523հա մակերեսով հողամասի և 1990թ. կառուցված 141.7քմ ներքին մակերեսով կիսակառույց բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-059-0001-0020/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:
2.Քաղաքացի Ալեքսան Արամի Մեհրաբյանին պատկանող 0,10523հա մակերես հողամասով /ծածկագիր 11-059-0001-0020 /բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Վազաշեն, 15-րդ փողոց, թիվ 29 կիսակառույց :
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :