Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացի Էմիկ Վարդազարի Գրիգորյանը, Տավուշի մարզ, Իջևան համայնք Բերքաբեր գյուղի վարչական սահմաններում գտնվող բնակելի տան /ծածկագիր 11-020-0020-0015/ սահմանների ճշտման խնդրանքով: Ըստ որակավորում ունեցող անձի եզրակացության, Բերքաբեր բնակավայրի բնակիչ Հակոբ Գրիգորյանի պատվերով կատարվել է տեղազննում և չափագրում 11-020-0020-0015 ծածկագրով հողամասի և շենք-շինության, որի արդյունքում պարզվել է, որ կադաստրային քարտեզում սխալ է տեղադրված հողամասն իր շենք-շինություններով: Կատարվել է ճիշտ տեղադիրքի ուղղում:
Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Բերքաբեր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,138հա մակերեսով 11-020-0020-0015 ծածկագրով, հողամասի սահմանները և տեղադիրքը իր շենք շինություններով , ըստ որոկավորում ունեցող անձի կողմից տրված եզրակացության և ճշտված սահմաններով հատակագի:
2. Տավուշի մարզ, Իջևան համայնք Բերքաբեր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,138հա մակերեսով հողամասին և բնակելի տանը /ծածկագիր 11-020-0020-0015/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Բերքաբեր 6-րդ փողոց ,1-ին փակուղի թիվ 1:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: