Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2025 թ.

02.07.2025թ. ԹԻՎ 814 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել 02.07.2025թ. համայնքի ղեկավար թիվ 814 որոշման մեջ կատարել փոփոխություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 1.Իջևան համայնքի ղեկավարի 02.07.2025թ. թիվ 814  որոշումը կարդալ.

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՍԼԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 177/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԻՎ 18062025-11-0006 ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ, ՏԵՂԱԴԻՐՔԻ ՈՒՂՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել Գայանե Դանիելյանը և Սամվել Դանիելյանը և հայտնել, որ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքով իրենց պատկանող Տավուշի մարզ, Իջևան համայնք Իջևան քաղաքի Ասլանյան փողոց 177/4 հասցեում գտնվող հողամասի /վկայական թիվ 18062025-11-0006 / սահմանների և տեղադիրքի ուղղման խնդրանքով: Նշված հողամասը, համաձայն ՀՀ Տավուշի մարզպետի 21.04.2021թ. թիվ129-Ա որոշմամբ հաստատված, ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական փաստաթղթերի Իջևան քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակում, հողերի օգտագործման սխեմա, նպատակային նշանակության փոփոխություններ քարտեզի, հանդիսանում է բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /տնամերձ/ հողամաս: Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,,  թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ Տավուշի մարզպետի 21.04.2021թ. թիվ129-Ա որոշմամն  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք Իջևան  քաղաքի Ասլանյան փողոց 177/4 հասցեում գտնվող /վկայական թիվ 18062025-11-0006 / հողամասի սահմանները, կատարելով հողամասի սահմանների և տեղադիրքի ուղղում՝ ըստ որակավորում ունեցող անձի կողմից տրված եզրակացության և ճշտված սահմաններով հատակագի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner