Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Բավական Ռաֆայելի Մարկոսյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.12հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 09072018-11-0023, կադաստրային ծածկագիր 11-021-0181-0040/ 0.12հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, նշված 0.12հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.12հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 09072018-11-0023, կադաստրային ծածկագիր 11-021-0181-0040/ 0.12հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրանք սառնարանային տնտեսության շենքի կառուցման նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |