Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 մայիսի 2024 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱՐ-ԴՈՍԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՎՈՂ 0.06592ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին Է դիմել Իջևան համայնքի   բնակիչ Բագրատ Վանիչկայի Միրզոյանը՝ ծնված 05.10.1973թ. որ ըստ 29.081994թ. պատգամավորների Իջևան քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի թիվ 10 արձանագրության, Իջևան քաղաք վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի կառուցապատման 0.04հա մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը  կազմում է 0.06592հա, ուստի դիմել է օրինական 0.04հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված  0.02592հա մակերեսով հողամասի  հողհատկացման հիմքերի վերականգնման  և հասցեավորում տալու խնդրանքով  /ծածկագիր11-001-0181-0031/: Նշված հողամասը համաձայն համաձայն  ՀՀ  կառավարության 30.11.2005թ. թիվ 1720-Ն  որոշման, հողամասը  հանդիսանում է Իջևան քաղաքին փոխանցված   բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0181-0031/ և 0.06592հա մակերեսով հողամասի պահպանումը  չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ: Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Վերականգնել Բագրատ Վանիչկայի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող, Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող  0.06592հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը,  ըստ հաստատված հատակագծի /ծածկագիր 11-001-0181-0031/:

2. Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող և Բագրատ Վանիչկայի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող 0.06592հա մակերեսով հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Նար-Դոսի փողոց 72/5 հողամաս:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner