Այսօր: Երեքշաբթի, 7 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 06
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունվարի 2025 թվականի N 06

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՅԳեՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.225ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ 11-009-0057-0007 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Անահիտ Համիկի Ալավերդյանը՝ ծնված 04.04.1966թ. և Տիգրան Սերյոժայի Ջանվելյանին՝ ծնված 22.10.1990թ.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել հողամաս,որի վրա առկա է 1970թ. կառուցված անասնաշենք և դիմել է հիմքերի վերականգնման խնդրանքով: Անասնաշենքի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 0.225հա /ծածկագիր 11-035-0057-0007/, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար փաստացի 0.225հա մակերեսով հողամասի և 50,82քմ ներքին մակերեսով անասնաշենքի քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:

Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի,  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Անահիտ Համիկի Ալավերդյանին և Տիգրան Սերյոժայի Ջանվելյանին պատկանող անասնաշենքի զբաղեցրած 0.225հա մակերեսով և 11-035-0057-0007 ծածկագրով հողամասի  սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2.Վերականգնել քաղաքացի Անահիտ Համիկի Ալավերդյանի և Տիգրան Սերյոժայի Ջանվելյանի սեփականության իրավունքը՝ Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.225հա մակերեսով հողամասի և 50,82քմ ներքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ  /ծածկագիր 11-035-0057-0007/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3.Տավուշի մարզի Իջևան  համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Անահիտ Համիկի Ալավերդյանին և Տիգրան Սերյոժայի Ջանվելյանին պատկանող անասնաշենքի զբաղեցրած 0.225հա մակերեսով և 11-035-0057-0007 ծածկագրով հողամասին և անասնաշենքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ Իջևան  համայնք  գյուղ Այգեհովիտ 30-րդ փողոց 1-ին փակուղի 2/1 անասնաշենք:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner