Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 61
 

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՒՅՔԱՑԱՆԿՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԲԵՐՔԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ԳԱԶԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերով, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  2017 թվականի հունիսի 9-ի ՀՀ օրենքի 1-ին հոդվածով և 18.53 հավելվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով.

Համայնքի ավագանին որոշում է․

1. Ուժը կորցրած ճանաչել Իջևան համայնքի ավագանու 20.12.2024թ. թիվ153 որոշումը:

2․Տալ համաձայնություն, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, Բերքաբեր բնակավայրում կառուցված գազաֆիկացման համակարգի գազատար խողովակը՝ որի ընդհանուր երկարությունը կազմում է 9789 գծմ, որից d=89 մմ, L=1809 գծմ, d=90 մմ, L=2022 գծմ, d=108 մմ, L=820 գծմ, d=57 մմ, L=3100 գծմ, d=89 մմ, L=2038 գծմ, /վկայական թիվ06032025-11-0033/, ընդգրկել Իջևան համայնքի գույքացանկում:

3․Տալ համաձայնություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի գույքացանկում ընդգրկված գազատար խողովակն, անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով, տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, Տավուշի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին /ԳԳՄ/, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի գազաֆիկացման և գազամատակարարման նպատակով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner