Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով.
Համայնքի ավագանին որոշում է․
1․Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակի քաղաքացիական աշխատանք իրականացնող աշխատակազմում կատարել հետևյալ փոփոխությունները․
1․1Կրճատել լրագրողի, ճարտարագետի, ճարտարապետի, իրավաբանի մեկական հաստիքները և երկու փորձագետների հաստիքները։
1․2Ավելացնել խնամակալության և սոցիալական պաշտպանության աշխատանքները համակարգողի, համակարգչային ցանցի ադմինիստրատորի, սոցիալական կայքերի վարման և լրատվության պատասխանատուի, շինարար-ճարտարագետի, կապիտալ աշխատանքների մշտադիտարկման պատասխանատուի, իրավախորհրդատուի մեկական հաստիքները։
2․Հաստատել Իջևանի համայնքապետարանի 2025-ի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի: