Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 80
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հոկտեմբերի 2021 թվականի N 80

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,06996ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան է դիմել քաղաքացի՝ Վահան Ալբերտի Բլբուլյանը, որ 15.04.1994թ. պատգամավորների Իջևանի քաղխորհրդի գործկոմի նիստի թիվ 5 արձանագրության հիման վրա բնակարանաշինության նպատակով Իջևան համայնքի վարչական սահմաններում /ք. Իջևան Ասլանյան փողոց/  ձեռք է բերել 400,0քմ մակերեսով հողամաս: 2021թ. կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ  սահմանազատված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,06996հա որը    թյուրիմացաբար ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն և ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշումների համաձայն  Իջևան համայնքին է փոխանցվել, որպես համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 11-001-0252-0002 ծածկագրով հողամասի մաս և քաղաքացին հնարավորություն չի ունեցել հողամասի նկատմամբ կատարել իրավունքների պետական գրանցում,  ուստի  հողամասի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխել 0,06996հա մակերեսով հողամասի  նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Իջևան համայքի վարչական սահմաններում, քաղաքացի՝ Վահան Ալբերտի Բլբուլյանին տրամադրված, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության՝ 11-001-0252-0002 ծածկագրով և 0,06996հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 3 հոդվածի, ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն  Իջևան համայքի վարչական սահմաններում, քաղաքացի՝ Վահան Ալբերտի Բլբուլյանին տրամադրված, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության՝ 11-001-0252-0002 ծածկագրով և 0,06996հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


Կողմ -12

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner