Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 նոյեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՉԱՋՈՒՐ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.04846 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Վարուժան Սուրենի Մելիքսեթյանը՝ ծնված 06.05.1964 թ.,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում  սեփականության իրավունքով իրեն պատկանող  բնակելի տան՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը, ըստ Աչաջուր գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 07.03.1991թ. թիվ 3 որոշման կազմում է 0.04 հա /ծածկագիր 11-013-0084-0010/, չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.04846 հա, որի վրա առկա է 225.39 քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է օրինական 0.04 հա մակերեսով հողամասի, սահմանազատված, չկառուցապատված 0.00846 հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար հատկացված օրինական 0.04846 հա մակերեսով և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 225.39 քմ բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության   18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1 Վերականգնել քաղաքացի Վարուժան Սուրենի Մելիքսեթյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, 0.04846 հա հողամասի, 225.39 քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 70.18 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 38.62 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի,  71.73 քմ մակերեսով 2-րդ հարկի, 38.62 քմ մակերեսով 2-րդ հարկի բաց պատշգամբի, 6.24 քմ մակերեսով աստիճանի նկատմամբ  /ծածկագիր 11-013-0084-0010/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3.Քաղաքացի  Վարուժան Սուրենի Մելիքսեթյանին պատկանող 0.04846 հա մակերես հողամասով /ծածկագիր 11-013-0084-0010/ բնակելի տանը  տալ  հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Աչաջուր 13-րդ փողոց,  թիվ 2 բնակելի տուն:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հարություն Քարտաշյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner