ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքին հատկացվել է 70 450 798 (յոթանասուն միլիոն չորս հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունութ) ՀՀ դրամ, այդ թվում՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամը՝ 2 400 000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ՝ Բերքաբեր բնակավայրի մարզադաշտի վերազինման համար, Հ․ Հովնանյան հիմնադրամը հատկացրել է 52 200 000 (հիսուներկու միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման համակարգերի կառուցման համար, Սուքիասյան բարեգործական հիմնադրամը հատկացրել է 7 000 000 (յոթ միլիոն) ՀՀ դրամ՝ Մետաղագործների փողոցի խաղահրապարակի կառուցման համար, Աչաջուր բնակավայրի թիվ 42 փողոցի ասֆալտապատման համար բարերարի կողմից հատկացվել է 8 850 798 (ութ միլիոն ութ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունութ) ՀՀ դրամ։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համայնքին հատկացրել է 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ աուդիտորական ծառայություն ձեռք բերելու նպատակով։
Անհրաժեշտություն է առաջացել կրթության ուսուցման հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ֆինանսավորման նպատակով հատկացնել 3 852 200 (երեք միլիոն ութ հարյուր հիսուներկու հազար երկու հարյուր) ՀՀ դրամ։
Համայնքի ղեկավարի առաջարկությամբ անհրաժեշտություն է առաջացել համայնքի 2023թ․-ի ֆոնդային և վարչական բյուջեում կատարել փոփոխություններ։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով․ Համայնքի ավագանին որոշում է․
1․Իջևան համայնքի 2023թ ֆոնդային բյուջեի եկամտային մասի 26-12-00 ավելացնել 70 450 798 ՀՀ դրամով և ծախսային մասը՝
- Իջևան համայնքի 26-12-00 բաժնի 70 450 798 ՀՀ դրամ գումար հատկացնել Իջևան համայնքի 01-01-01 բաժնի 5112 հոդվածին՝ 7 000 000 ՀՀ դրամ, 5113 հոդվածին՝ 2 400 000 ՀՀ դրամ, 04-02-04 բաժնի 5112 հոդվածին 52 200 000 ՀՀ դրամ, 04-05-01 բաժնի 5113 հոդվածին՝ 8 850 798 ՀՀ դրամ։
2․վարչական բյուջեի եկամտային մասի 28-50-00 ավելացնել 1 000 000(մեկ միլիոն) ՀՀ դրամով և ծախսային մասով՝
- Իջևան համայնքի 900375121200 հաշվից 3 852 200 (երեք միլիոն ութ հարյուր հիսուներկու հազար երկու հարյուր) դրամ փոխանցել 4511 հոդվածին։
- Իջևան համայնքի 28-50-00 բաժնի 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ հատկացնել 01-01-01 բաժնի 4235 հոդվածին։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |