Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Օնիկ Լազրի Մարկոսյանը և Գոհար Վազգենի Օղդյանը, որ Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոց, թիվ 82 տուն հասցեում ձեռք է բերել բնակելի տուն /ըստ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի, գործ թիվ ՏԴ/0594/02/17թ./, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 0.02249հա մակերեսով հողամասի և 150,4քմ ներքին մակերեսով բնակելի տուն, որից 21.45քմ ներքին մակերեսով նկուղի, 11.4քմ ներքին մակերեսով նկուղի բաց պատշգամբի, 56.82քմ ներքին մակերեսով բնակելի տան, 34.16քմ ներքին մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի,5.81քմ մակերեսով աստիճանի, 20.76քմ ներքին մակերեսով անասնաշենքի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0162-0004/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.02249հա մակերեսով հողամասը և 150.4քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել քաղաքացիներ Օնիկ Լազրի Մարկոսյանի և Գոհար Վազգենի Օղդյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի քաղաքի Մեհրաբյան փողոց, թիվ 82 տուն հասցեում գտնվող 0.02249հա մակերեսով հողամասի և 150.4քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 21.45քմ ներքին մակերեսով նկուղի, 11.4քմ ներքին մակերեսով նկուղի բաց պատշգամբի, 56.82քմ ներքին մակերեսով բնակելի տան, 34.16քմ ներքին մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի, 5.81քմ մակերեսով աստիճանի, 20.76քմ ներքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ /ծածկագիր 11-001-0162-0004/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: