Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում առանձնացվել է 0.00947հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված 0.00947 հա մակերեսով հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0094-0013/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.00947 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող, 0.00947 հա մակերեսով հողամասը դասել բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին։
2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0094-0013/ առանձնացնել 0.00947 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
3.Իջևան քաղաքի Երևանյան փողոցում առանձնացված 0.00947հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0094-0013/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Երևանյան փողոց, թիվ 83/6:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: