Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի բնակիչ Վահան Համլետի Ռևազյանը,Մարիետա Ժորայի Բաղրամյանը,Համլետ Վահանի Ռևազյանը,Հայկ Վահանի Ռևազյանը, որ 07.05.2002թ. Տավուշի մարզի Սարիգյուղի գյուղապետարանի համայնքի ավագանու 07.05.2002թ. թիվ 4 արտահերթ նիստի թիվ 50 որոշման հիման վրա, Սարիգյուղ բնակավայրում ձեռք է բերել 1200քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս, ուստի դիմել է օրինական 0,10111քմ մակերեսով հողամասի հողահատկացման հիմքերի վերականգնման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-057-0103-0012/: Նշված հողամասը համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ. թիվ 1830-Ն որոշման, հանդիսանում է Սարիգյուղ բնակավայրին փոխանցված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր11-057-0103-0012/: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը 0,10111 քմ,ուստի քաղաքացին դիմել է նաև հողամասի սահմանների ճշտման խնդրանքով: 0,10111քմ մակերեսով հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի գտնվող ՀՀ ,,Հողային օրենսգրքի,,60 հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի,8-րդ կետի,1-ին ենթակետի,16-րդ կետերի և ՀՀ կառավարության 29,12,2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վահան Համլետի Ռևազյանին,Մարիետա Ժորայի Բաղրամյանին,Համլետ Վահանի Ռևազյանին,Հայկ Վահանի Ռևազյանին սեփականության իրավունքով պատկանող,Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,10111 քմ մակերեսով հողահատկացման հիմքերը,ըստ հաստատաված հատակագծի /ծածկագիր11-057-0103-0012/;
2.Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և Վահան Համլետի Ռևազյանին,Մարիետա Ժորայի Բաղրամյանին,Համլետ Վահանի Ռևազյանին,Հայկ Վահանի Ռևազյանին 0,10111 քմ մակերեսով հաղամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սարիգյուղ 2-րդ փողոց, 1-ին նրբանցք,5/1 հողամաս.
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման;