Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան համայնքի բնակիչ՝ Նազելի Լևոնի Ճաղարյանը /մուտքի դիմում թիվ6827, 03․12.2024թ./, Իջևան համայնք, ք. Իջևան, Մետաղագործների փողոցի, թիվ16/7 հասցեում գտնվող ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 19․8 քմ մակերեսով հողամասը, ավտոտնակ կառուցելու նպատակով՝ կառուցապատման իրավունքով, իրեն հատկացնելու խնդրանքով /վկայական թիվ14112024-11-0011/:
Հաշվի առնելով քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և այն հանգամանքը, որ տարածքը գտնվում է ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված տարածքում և ղեկավարվելով ՀՀ ,, Հողային օրենսգրքի,, թիվ 481 հոդվածի և ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-Ն որոշման ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի,, թիվ 44-րդ կետի ժ/ ենթակետի և թիվ 46-րդ կետի բ/ ենթակետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան համայնքի բնակիչ՝ Նազելի Լևոնի Ճաղարյանին, ավտոտնակ կառուցելու նպատակով, Իջևան համայնք, ք. Իջևան, Մետաղագործների փողոցի, թիվ16/7 հասցեում, 50 /հիսուն/ տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով, տարեկան 600 /վեց հարյուր/ ՀՀ դրամ իրավունքի վճարի չափով, հատկացնել 19․8 քմ մակերեսով հողամաս՝ համաձայն տրվող հատակագծի /ծածկագիր 11-001-0015-0100/: