Համայնքի ղեկավարին է դիմել ,,ԷՅՉ ԱՌ ԷՅՉ ՏՐԻՈ,, ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Կարպետյանը /մուտքի դիմում թիվ 3846, 30․09․2025թ․/, սեփականության իրավունքով ,,ԷՅՉ ԱՌ ԷՅՉ ՏՐԻՈ,, ՍՊԸ-ին պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.25075հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 18092025-11-0053, կադաստրային ծածկագիր 11-006-0102-0057/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.25075հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 18092025-11-0053, կադաստրային ծածկագիր 11-006-0102-0057/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի շարքին փոխադրելուն, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արտադրամաս կառուցելու նպատակով:
2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |