Իջևան քաղաքի Բլբուլյան 89/2 հասցեի բնակիչ Գրետա Սամվելի Մանուչարյանը /անձնագիր՝ AV0538464, 21.11.2022թ.-038/, ով միայնակ մայր է, դիմել է համայնքի ղեկավարին իր անչափահաս երեխաներ Անգելինա Զոհրապի Հարությունյանի /ծնված՝ 2017թ./, Անահիտ Զոհրապի Հարությունյանի /ծնված՝ 2015թ./, Գեվորգ Զոհրապի Մանուչարյանի /ծնված՝ 2019թ./ խնամքը ժամանակավոր ,,ՍՕՍ-մանկական գյուղեր,, ՀԲՀ ԾՔԻ ,,Իջևան,, մասնաճյուղում կազմակերպելու խնդրանքով: Մայրը պատճառաբանում է, որ հղի է, ունի առողջական խնդիրներ, չունի մշտական բնակության վայր, չունի աշխատանք, նաև միջոցներ բնակարան վարձելու, երեխաների խնամքը իրականացնելու համար: Պարզվել է, վարձով տնից վարձավճարը չվճարելու պատճառով հանել են և երեխաների հետ բնակվում է տարբեր ծանոթների,բարեկամների տներում: Ունի ամենօրյա հանապազօրյա հացի խնդիր: Նման սոցիալ-հոգեբանական պայմաններում բնակվելը չի բխոււմ երեխաների լավագույն շահից: Ելնելով վերը նշված հանգամանքներից և խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստի դրական եզրակացությունից.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Իջևան քաղաքի Բլբուլյան 89/2 հասցեի բնակիչ Գրետա Սամվելի Մանուչարյանի /անձնագիր՝ AV0538464, 21.11.2022թ.-038/ անչափահաս երեխաներ Անգելինա Զոհրապի Հարությունյանի /ծնված՝2017թ./, Անահիտ Զոհրապի Հարությունյանի /ծնված՝ 2015թ./, Գեվորգ Զոհրապի Մանուչարյանի/ծնված՝ 2019թ./ խնամքը իրականացնել ,,ՍՕՍ-մանկական գյուղեր,, ՀԲՀ ԾՔԻ ,,Իջևան,, մասնաճյուղի կարճաժամկետ խնամքի կենտրոնում: