Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում առանձնացվել է 0.06402 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականության, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0228-0001/:Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.06402 հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում, առանձնացնել Հայաստանի Հանրապետության սեփականության, բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.06402 հա հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում առանձնացված 0.06402 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0228-0001/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Մետաղագործների փողոց, 5-րդ նրբանցք, թիվ 4/3:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: