Այսօր: Երեքշաբթի, 2 Հուլիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 74
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԿԻՐԱՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 1․42173ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ  վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 11.06.2024թ. տրվել է ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում գտնվող,  11-039-0127-0037 ծածկագրով,  1․42173 հա մակերեսով  հողամասը,  գյուղատնտեսական նշանակության վարելահողից՝  բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության  հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրը  ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-243 դրական եզրակացությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.

Համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ հավանություն՝  ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում գտնվող,  11-039-0127-0037 ծածկագրով, 1․42173 հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նշանակության վարելահողից՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության  հողերի  կազմ փոխելուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                        
ԱՐԳԻՇՏԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner