ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանս ուսանումնասիրելով ՀՀ Տավուշի մարզպետի 25․12․2024թ․ գրությունը, Իջևանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա.Այդինյանի զեկուցագիրը և կից ներկայացված վարչական իրավախախտման վերաբերյալ 12.02.2025թ. արձանագրությունը, կապված ՀՀ Տավուշի մարզ, Գանձաքար վարչական բնակավայր, 32-րդ փողոց, 3-րդ նրբ, թիվ 1 հասցեի բնակիչ Սամվել Բագրատի Գրիգորյանի կողմից, իր բնակելի տան հարակից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտագործման ճանապարհը մետական իրերով, խողովակներով և ազբոշիֆերով ծանրաբեռնելու փաստի առիթով վարչական պատասխանասվության ենթարկելու հարցին․
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Սամվել Բագրատի Գրիգորյանի կողմից իր բնակելի տան հարակից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտագործման ճանապարհը ծանրաբեռնվել է մետական իրերով, խողովակներով և ազբոշիֆերով, որի վերաբերյալ համայնքապետարանի աշխատակիցների կողմից 2025 թվականի փետրվարի 12-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա. Այդինյանը իրավախախտման արձանագրությանը կից զեկուցագրով ներկայացրել է համայնքի ղեկավարին իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար։ Հիմք ընդունելով զեկուցագիրը և կից ներկայացված նյութերը վարչական իրավախախտում կատարելու փաստի առթիվ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթ և վարույթի քննության օր է նշանակվել 2025 թվականի փետրվարի 21-ին, ժամը 12:00-ին համայնքապետարանի շենքում և այդ մասին նույն օրը տեղեկացրել իրավախախտին։ Ծանոթանալով ՀՀ Տավուշի մարզպետի գրությունում, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում և Ա. Այդինյանի զեկուցագրում արձանագրված փաստական հանգամանքներին, վարչական մարմինը վարչական վարույթի քննության ընթացքում ապացուցված համարեց, որ Սամվել Բագրատի Գրիգորյանի կողմից կատարված արարքը իրեն մեջ պարունակում է Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված՝ ճանապարհները փակելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը զանցանքի հատկանիշներ։ Նշված իրավախախտման համար պատասխանատու է Սամվել Բագրատի Գրիգորյանը, քանի արարքը կատարվել է վերջինիս կողմից:
Սամվել Բագրատի Գրիգորյանը լսումներին ներկայացել էր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219.1 և 140-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-58-րդ հոդվածների պահանջներով․
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1/Սամվել Բագրատի Գրիգորյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք (տույժ) սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի չափով՝ 75 000 (յոթանասունհինգ հազար)ՀՀ դրամ։
2/ Պարտավորեցնել ազատել ճանապարհը խոչընդոտներից:
3/ Տուգանքի գումարը որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում կամովին վճարել քաղաքապետարանի գանձապետական թիվ 900375121150 հաշվին։
4/ Սույն որոշման մասին եռօրյա ժամկետում առձեռն կամ փոստային առաքմամբ, ստացումը հավաստող հետադարձ ծանուցմամբ իրազեկել Սամվել Բագրատի Գրիգորյանին:
5/ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդ օրվանից։
6/ Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ներկայացնել հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն ապահովող ծառայությանը։
7/ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմնին կամ դատական կարգով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, չբողաքարկվելու դեպքում, նույն ժամկետում դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման։