Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 617
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2025 թվականի N 617

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանս ուսանումնասիրելով  ՀՀ Բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ Դ. Խառատյանի 21.04.2025թ գրությունը և Վարչական իրավախախտման վերաբերյալ 15.04.2025թ թիվ 08-025 արձանագրությունը կապված Իջևան համայնքի Սևքար բնակավայրի 18 փողոց 1-ին նրբանցք տուն 7 հասցեի բնակիչ Հայկ Գագիկի Բոզինյանի կողմից  ոչ արտադրական նշանակության համայնքային հողամասում առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու փայտածուխի արտադրություն իրականացնելու փաստի առիթով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցին.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Իջևան համայնքի Սևքար բնակավայրի 18 փողոցի  1-ին նրբանցք տուն 7 հասցեի բնակիչ  /Հայկ Բոզինյան Գագիկի / Աձ տնօրեն Հայկ Բոզինյանի կողմից հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու վերաբերյալ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմվել է արձանագրություն և կից գրությամբ ներկայացվել է համայնքի ղեկավարին՝ իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար։ Հիմք ընդունելով գրությունը  և կից ներկայացված նյութերը վարչական իրավախախտում կատարելու փաստի առթիվ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքապետարանի նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթ և վարույթի քննության օր է նշանակվել 2025 թվականի մայիսի 12-ին, ժամը՝ 12:45-ին համայնքապետարանի շենքում և այդ մասին նույն օրը տեղեկացրել իրավախախտին։ Ծանոթանալով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում և Դ․ Խառատյանի գրությունում արձանագրված փաստական հանգամանքներին, վարչական մարմինը վարչական վարույթի քննության ընթացքում ապացուցված համարեց, որ Հայկ Բոզինյանի  կողմից կատարված արարքը իր մեջ պարունակում է Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ  հոդվածով  նախատեսված զանցանքի հատկանիշներ։ Նշված իրավախախտման համար պատասխանատու է՝ Հայկ Բոզինյանը , քանի որ արարքը կատարվել է նրա կողմից

Հայկ  Բոզինյանը լսումներին չէր ներկայացել;

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ  և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-58-րդ-րդ հոդվածների պահանջներով․

 

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1/ Հայկ Գագիկի Բոզինյանի  նկատմամբ նշանակել վարչական տուգանք (տույժ) սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։

2/ Տուգանքի գումարը որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում կամովին վճարել համայնքապետարանի գանձապետական թիվ 900375121150 հաշվին։

3/ Սույն որոշման մասին եռօրյա ժամկետում առձեռն կամ փոստային առաքմամբ, ստացումը հավաստող հետադարձ ծանուցմամբ իրազեկել Հայկ Բոզինյանին:

4/ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդ օրվանից։

5/ Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ներկայացնել հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն ապահովող ծառայությանը։

6/ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմնին կամ դատական կարգով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, չբողաքարկվելու դեպքում, նույն ժամկետում դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner