Տավուշի մարզի Իջևան համայնք, Ենոքավան գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0.26059 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 19.01.2006թ. թիվ 118-Ն որոշման և Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-028-0117-0012 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, արոտ գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 53 հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնք, Ենոքավան գյուղի վարչական սահմաններում ՝ գյուղատնտեսական նշանակության արոտ գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-028-0117-0012/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0.26059 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: