Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ 1-ին փողոց, 16 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արևհատ Չապուխյանին պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /վկայական 2060131, ծածկագիր 11-022-0048-0010/ անհրաժեշտություն է առաջացել համապատասխանաբար առանձնացնել 0.12458հա և 0.03052հա մակերեսով անշարժ գույքեր և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի 1-ին փողոց, 16 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արևհատ Չապուխյանին պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 11-022-0048-0010 ծածկագրով անշարժ գույքից, համապատասխանաբար առանձնացված 0.12458հա մակերեսով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ 1-ին փողոց 16 բնակելի տուն:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի 1-ին փողոց, 16 բնակելի տուն հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արևհատ Չապուխյանին պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 11-022-0048-0010 ծածկագրով անշարժ գույքից համապատասխանաբար առանձնացված 0.03052հա մակերեսով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ 1-ին փողոց 16/1 հողամաս:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: